ՄՈՒՐԱԴ ՄՇԵՑԻ
Ara Nakhshkaryan Ara Nakhshkaryan
25.9K subscribers
301 views
0

 Published On Apr 6, 2024

Հուշերս կամար են կապել
Ծխաներկ հացատան գերանին,
Երդիկից աստղեր են կաթել.
Մտքերիս օրորն է «երանին»։
Թափվում են,հագնում եմ ծիրանի,
Դառնում եմ «հացթուխ-թագավոր»:
Իմ թագը թոնրի մեջ կծաղկի՝
Անկրակ, անալյուր, անխմոր։
Ես սրտիս ծանրացած ամպերը
Երդիկին նվեր եմ տալիս,
Գերանին ծվարած աստղերը
Թխսել են, ձագեր են տալիս...
ՄՈՒՐԱԴ ՄՇԵՑԻ

show more

Share/Embed