Էպիզոդ#8 / «Առանց աղմուկ». զրույց «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ
Meri Musinyan Meri Musinyan
540 subscribers
590 views
0

 Published On Nov 7, 2022

«Առանց աղմուկ» փոդքասթի հեղինակ Մերի Մուսինյանը զրուցում է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ։ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը Հայաստանը ներկայացրել է «Օսկար»-ի  95րդ մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, բայց միևնույն ժամանակ փոխանցում է ժամանակի ընդհանուր իրավիճակը: Ֆիլմի հիմքում Արշալույս Մարտիկյանի վավերագական արխիվային հարցազրույցներն են։ «Արշալույսի լուսաբացը» վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (նույն ինքը՝Ավրորա Մարտիկանյան) պատմությունը։ 14 ամյա դեռատի աղջիկը հայտնվում է Եղեռնի սարսափելի ոճրագործությունների թիրախում, ականատես է լինում իր ամբողջ ընտանիքի սպանությանը, բռնում գաղթի ճամփան, հայտնվում թուրքական հարեմի գերության մեջ և անցնում անասելի արհավիրքներով։ Սակայն իր կամքի ուժի, խելամտության և անդրդվելի վճռականության շնորհիվ նրան հաջողվում է ողջ մնալ, և 1917թ-ին, Զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի օգնությամբ փրկություն գտնել ԱՄՆ-ում։ Այնտեղ նրա կյանքի իրական պատմության հիման վրա հրատարակվում է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում, իսկ 1919 թ.-ին Արշալույսը հերոսաբար համաձայնում է իր կյանքի դաժան փորձությունների մասին պատմող հոլիվուդյան «Հոգիների աճուրդ» համր ֆիլմում ինքն իրեն մարմնավորել՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի, որ աշխարհը իմանա հայերի կոտորածների մասին, իսկ ֆիլմի եկամուտների մեծ մասը կուղղվի հայ որբերի փրկության գործին։ «Հոգիների աճուրդ»-ը իր ժամանակի ամենամեծածավալ և հայտնի կինոստեղծագործություններից մեկն է դառնում․ առաջին ցուցադրությունների տոմսերը վաճառվում են 10 դոլլար, այն ցուցադրվում է ոչ միայն Ամերիկայի բոլոր նահանգներում, այլ նաև Կանադայում, Ֆրանսիայում, Անգլիայում և հասնում անգամ Ավստրալիա։
Ֆիլմ դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ի բարեգործական արշավի հիմնաքարը, որը ընդհանուր առմամբ հավաքում է ավելի քան 116 մլն դոլլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր են խնամք ստանում։
Հետևեք «Առանց աղմուկ» փոդքասթի թողարկումներին և եթե ձեզ զրույցները դուր գան, բաժանորդագրվեք, ինչպես նաև գրեք ձեր տպավորությունը, կարծիքը, հարցը մեկնաբանությունների բաժնում։
Փոդքասթի հեղինակին կարող եք աջակցել այստեղ՝   / merimusinyan  
Շնորհակալություն։

show more

Share/Embed