Համո Սահյան. ԵԹԵ ԵՍ ՄԻ ՕՐ...
Ara Nakhshkaryan Ara Nakhshkaryan
25.9K subscribers
271 views
0

 Published On Apr 12, 2024

ԵԹԵ ԵՍ ՄԻ ՕՐ...

Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ու՞մ հառաչից ես դու վեր թռնելու,
Ու՞մ թևերով ես վեր-վեր թռնելու, Հոգին առնելու առանց պատճառի:
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ու՞մ աչքերով ես քեզ ճանաչելու,
Բռիդ մեջ առած ու՞մ ես տանջելու,
Ու՞մ ես խաչելու հիսուսավարի:
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ու՞մ հովերն են քեզ օրորելու,
Ու՞մ խոսքի մեջ ես սուտ որոնելու,
Ճշտելով տեղն ու տարազը տառի:
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Էլ ու՞մ գլխին ես կրակ թափելու,
Ո՞ր անտերին ես քեզ տեր կարգելու,
Եվ շնորհելու կոչումն անճարի:
Եթե ես մի օր աշխարհից գնամ,
Ու՞մ ես անդադար ահաբեկելու,
Ու՞մ սուտ մեղքով ես մեղքդ հերքելու,
Ու՞մ ես գցելու բերանն աշխարհի:

Համո Սահյան

show more

Share/Embed