75-ամյա ՆԱՏՕ-ի հոբելյանական՝ վաշինգտոնյան գագաթնաժողովին ընդառաջ
Ամերիկայի Ձայն Ամերիկայի Ձայն
64.3K subscribers
696 views
0

 Published On May 3, 2024

Դիվանագետները, քաղաքական գործիչներն ու փորձագետները անդրադարձել են Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթություններին։

2024 թվականի ապրիլի 4-ին լրացավ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակը, որը, հիշեցնենք, ստեղծվել է մարդկության պատմության ամենաարյունալի, ամենակործանարար պատերազմից՝ Երկրորդ աշխարհամարտից հետո, և նպատակն է արևմտյան՝ ժողովրդավարական երկրների պաշտպանությունը:

Այս հուլիսին ՆԱՏՕ-ի անդամ 32 երկրների ներկայացուցիչները կհավաքվեն ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ալյանսի հոբելյանական գագաթնաժողովին:

2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը պատճառ հանդիսացավ վերաիմաստավորելու ՆԱՏՕ-ի դերն ու նշանակությունը, և Կրեմլի արյունալի ագրեսիայից հետո դաշինքը բռնեց ընդլայնման ուղին՝ ՆԱՏՕ-ի անդամ դարձան Ֆինլանդիան ու Շվեդիան:

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn

Nato miutyun evropa

show more

Share/Embed