Արդյո՞ք Եվրոպայի համար վտանգավոր են ռուսական միջուկային զորավարժությունները
Ամերիկայի Ձայն Ամերիկայի Ձայն
64.3K subscribers
1,245 views
0

 Published On May 8, 2024

Կրեմլի չդադարող հայտարարությունները սեփական միջուկային կարողությունների մասին, և ժամանակ առ ժամանակ Մոսկվայի կողմից ցուցադրական անդրադարձը ռուսական զանգվածային ոչնչացման սպառազինությանը՝ արևմտյան երկրներին ընդամենը շանտաժի ենթարկելու փորձեր են՝ կարծում են ռազմական փորձագետները։

Ռուսաստանը մտադիր է մոտ ապագայում զորավարժություններ անցկացնել՝ մարտավարական միջուկային զենքի կիրառմամբ՝ այս մասին հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը․ «Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրությամբ՝ պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով՝ գլխավոր շտաբը նախապատրաստական աշխատանքներ է սկսել՝ մոտ ապագայում Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումների, օդուժի, ինչպես նաև ռազմածովային ուժերի ներգրավմամբ զորավարժություններ անցկացնելու համար»։

Այնուհետև կարդում ենք․ «Զորավարժությունների նպատակն է մարտավարական միջուկային զենքի համար պատասխանատու ստորաբաժանումների և տեխնիկայի պատրաստության ապահովումը՝ երաշխավորելու Ռուսաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ի պատասխան Ռուսաստանի դեմ արևմտյան առանձին պաշտոնյաների սադրիչ հայտարարությունների ու սպառնալիքների»:

«Ամերիկայի Ձայն»-ը ԱՄՆ-ի միջազգային լրատվամիջոցներից ամենախոշոր կազմակերպությունն է, որն իր լուրերն ու հաղորդումներն է հեռարձակում 45 լեզուներով իր ընթերցողներին, ռադիոլսողներին ու հեռուստադիտողներին:

«Ամերիկայի Ձայն»-ի Հայկական ծառայությունը Վաշինգտոնից եթերում է ավելի քան 70 տարի` տասնամյակներ շարունակ ծառայելով որպես լրատվության հուսալի և անկողմնակալ աղբյուր: Այն այսօր էլ շարունակում է լինել տեղեկատվության վստահելի աղբյուր` ներկայացնելով միջազգային լուրերի, Հայաստանի և տարածաշրջանի վրա ԱՄՆ-ի քաղաքականության ուղղակի ազդեցության, ամերիկահայերի, ամերիկյան մշակույթի, գիտական նորությունների և շատ այլ թեմաների շուրջ համապարփակ տեղեկատվություն:

https://www.amerikayidzayn.com/
  / amerikayidzayn  
  / amerikayidzayn  
https://t.me/Amerikayidzayn

rusastan evropa mijukayin zenk

show more

Share/Embed