Ներկայացում (ռեպրեզենտացում)․ Հրաչ Բայադյան
YouTube Viewers YouTube Viewers
795 subscribers
297 views
0

 Published On Dec 7, 2017

Ներկայացում
Մշակույթում իմաստավորման պրոցեսի միջուկը կազմում են երկու փոխառնչված «ներկայացման համակարգեր»։ Առաջինը մեզ թույլ է տալիս աշխարհին իմաստ տալ՝ կառուցելով համապատասխանությունների բազմություն կամ շղթա իրերի (մարդիկ, առարկաներ, իրադարձություններ, վերացական գաղափարներ և այլն) և մեր հղացքների համակարգի, մեր հղացական քարտեզի միջև։ Երկրորդը ծառայում է
համապատասխանությունների ստեղծմանը մեր հղացական քարտեզի և նշանների որոշակի բազմության միջև։ Այս նշանները դասավորված կամ կազմակերպված են որպես լեզուներ, որոնց միջոցով ներկայացվում են մեր հղացքները։ Հարաբերությունը «իրերի» (աշխարհում), հղացքների (մարդու գլխում) և նշանների (լեզվում) միջև ընկած է լեզվի մեջ իմաստի արտադրման պրոցեսի միջուկում։ Գործընթացը, որ իրար է կապում այս երեք տարրերը, մենք կոչում ենք «ներկայացում»։

show more

Share/Embed